Դեկտեմբերի 24-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Զրուցակիցները ընդգծել են հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների կարեւորությունը:

Դեսպան Քոչարյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել այս տարվա նոյեմբերին Բեյրութում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած Ռադիոթոնի ժամանակ Սաադ Հարիրիի ցուցաբերած մեծահոգի աջակցության համար: Հայաստանի դեսպանը Լիբանանի վարչապետին է փոխանցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարեմաղթանքներն ու Հայաստան այցելելու հրավերը: