Դեկտեմբերի 25-ին, ժամը 03.30-ի սահմաններում, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Վ. Սարգսյան փողոցից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արթուր Նազարյանին։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ նույն օրը նա, ժամը 1-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի իրենց տանը, կենցաղային հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով կոկորդները կտրելով` սպանել է ծնողներին՝ 1936 թ. ծնված Շամիր եւ 1946 թ. ծնված Լյուդմիլա Նազարյաններին։

Արթուր Նազարյանը դեպքի վայրից դիմել էր փախուստի' ցանկանալով մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Հանցագործության գործիք դանակն առգրավված է։ Արթուր Նազարյանը ձերբակալված է, հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։