Վրաստանի նախագահը պատրաստ է զոհել իր մարմնի մասերը բժշկության զարգացման համար: Այդ մասին հայտարարել է ինքը՝ Միխայիլ Սահակաշվիլին նախօրեին՝ դեկտեմբերի 25-ին ելույթ ունենալով «Ռուսթավի-2» ալիքի եթերում: Մինչ այդ Սահակաշվիլին անհրաժեշտ է համարում բարեփոխումներ անցկացնել բժշկության ոլորտում:

Նա հայտնել է նաեւ, որ հիվանդանոցային հատվածի զագրացման ծրագրի չկատարման օբյեկտիվ պատճառը համաշխարհային տնտեսական ճգնաժամն է: Սահակաշվիլին կարծում է, որ անհրաժեշտ է հետագա աշխատանք տանել առողջապահության համակարգի մատչելիության եւ դյուրացման ուղղությամբ: Նշենք, որ Վրաստանի նախագահի մարմնի մասերի պահանջարկը վերջին շրջանում բավական աճել է: Սահակաշվիլիի մարմնի որոշ հատվածներով հետաքրքրվել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը: «Ես նրան կկախեմ ձվերից… Ինչո՞ւ ոչ: Ամերիկացիները կախեցին, չէ, Հուսեյնին»,- հայտարարել էր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ հանդիպմանը:

Իսկ օգոստոսի սկզբին Վրաստանի նախագահը հայտարարել էր «Իմեդիին», որ պատրաստ է անձամբ ժամանել Մոսկվա եւ զոհել իր մարմնի այդ մասը՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերադարձման համար, նկատելով միաժամանակ, որ դա անհույս գործ է: