Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին մոսկովյան հանդիպումների ժամանակ չէր ուղեկցում նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը:
Մինչեւ Սարգսյանն ու Ալիեւը դռնփակ բանակցում էին President Hotel-ի «Կանաչ սրահում», կուլիսներում ակտիվորեն քննարկվում էր ադրբեջանական պատվիրակության կազմում Նովրուզ Մամեդովի բացակայության փաստը: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչներից մեկը, որը չցանկացավ բացահայտել իր ինքնությունը, հայտնեց, որ առ այսօր Ալիեւն առանց Մամեդովի հանդիպումներին չի ներկայացել:
Մեկ այլ փորձագետ էլ Մամեդովի քայլը որակեց որպես «բացարձակ դեմարշ, ինչն ապացուցում է Ալիեւի թիմի պառակտման մասին»: Փորձագետի կարծիքով, Մամեդովը, երկար տարիներ լինելով ալիեւների ընտանիքի խորհրդատու Վաֆա Գուլուզադեի կողմնակիցը, միացել է իր ուսուցչի կոշտ դիրքորոշմանը: Հիշեցնենք, որ մադրիդյան սկզբունքների բացահայտումից հետո Գուլուզադեն դրանք որակել է որպես «Բաքվի ամենամեծ բացթողում, ինչը կարող է հանգեցնել Ադրբեջանի մասնատմանը»:




























