Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել Հայրենիքի մարզական պատիվը բարձր պահելու, միջազգային ասպարեզում Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում ծանրամարտի զարգացումը խթանելու համար 2009 թվականի ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Վարդանի Ավդալյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգեւատրելու մասին:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Արարատի մարզի մանկապատանեկան մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ Գառնիկ Ռուբենի Ալեքսանյանը եւ ՀՀ ծանրամարտի կանանց հավաքական թիմի գլխավոր մարզիչ Արտաշես Արշալույսի Ներսիսյանը պարգեւատրվել են «Մովսես Խորենացի» մեդալով:




























