«Փոփ երաժշտության արքա» Մայքլ Ջեքսոնի մայրը` Քեթրինը, չի կորել, պարզապես անջատել է բջջային հեռախոսները եւ որոշել իր համար լիակատար հանգիստ կազմակերպել: Այդ մասին, «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, հայտարարել է Մայքլ Ջեքսոնի եղբայր Ժերմենը: Նրա խոսքով` բժիշկներն իր 82-ամյա մորը  հանգիստ են նշանակել: Այդ իսկ պատճառով կինը, որի հետ է ավագ դուստր Ռեբբին, անջատել է բջջայիններն ու էլեկտրոնային այլ սարքերը:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Սանդրա Ռիբերան` Քեթրին Ջոնսոնի ներկայացուցիչը, ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի ոստիկանություն հայտարարություն էր ներկայացրել իր հաճախորդի անհետանալու մասին: Քեթրինի հարազատները արդեն մոտ մեկ շաբաթ չէին կարողանում գտնել նրան: Մայքլ Ջեքսոնի 82-ամյա մայրը հուլիսի 15-ին դուրս էր եկել Կալաբասասի իր տնից, որպեսզի թռչի Ալբուկերկե քաղաք, որտեղ երկու օր անց տեղի էր ունեցել Մայքլ Ջեքսոնի եղբայրների համերգը: