Ավելի քան 30 քուրդ քաղաքական գործիչների եւ ակտիվիստների ձերբակալությունից հետո Թուրքիայի շատ քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվել, որոնց ժամանակ չի հաջողվել խուսափել ոստիկանության հետ բախումներից:
Շաբաթ եւ կիրակի ցուցարարները իրավապահների վրա են նետել քարեր եւ վառվող հեղուկով շեշեր: Ի պատասխան ոստիկանությունն օգտագործել է ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ: Առավել խոշոր անկարգություններ են տեղի ունեցել Ստամբուլում եւ Թուրքիայի հարավ-արեւելյան քաղաքներում:
Հիշեցնենք, որ անցած հինգշաբթի ներկայումս արգելված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության ակտիվիստների բնակարանների խուզարկության ժամանակ ձերբակալվել էին ավելի քան 30 հոգի: Որոշ տվյալներով, նրանց մեջ միանգամից 7 քաղաքապետ եւ 2 իրավապաշտպան կար: Ուրբաթ 23 ձերբակալվածների մեղադրանք է առաջադրվել քուրդ ապստամբների հետ կապեր ունենալու համար: AFP-ի ցույցի ժամանակ 3 հոգի զոհվել է:




























