Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներն այս պահին եռակողմ հանդիպում են անցկացնում:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մոսկովյան ռեստորաններից մեկում քննարկում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Հանդիպումը սկսվել է Մոսկվայի կենտրոնական ձիարշավարանում կայացած մրցումից անմիջապես հետո: