Այսօր կայացած ՌԴ նախագահի մրցանակի խաղարկությանը հաղթանակ է տարել «Մոնոմախ» անունով ձին Ռոստովի մզրի «Դոնսկոյ» գործարանից: «Մոնոմախը» ժոկեյ Վլադիմիր Մելիխովի ղեկավարմամբ մեկնարկից անմիջապես հետո առաջ պոկվեց: Մինչեւ վերջին վայրկյանները նրան կրկնակոխ հետապնդում էին «Գալյեգո», «Սանշայն Լեմոն» եւ խաղարկության ֆավորիտ համարվող «Բրոնզ Քենոն» ձիերը, եւ, չնայած «Սանշայն Լեմոնի» վերջին ճիգերին, «Մոնոմախին» հաջողվեց պահպանել առաջին հորիզոնականը: Խաղարկության մրցանակային հիմնադրամը կազմում էր 7 միլիոն ռուբլի, որից հաղթողին բաժին է հասնելու 3,5 միլիոնը:
Հիշեցնենք, որ Մոսկվայի կենտրոնական ձիրաշավարանում կայացած մրցումը դիտելու էին եկել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Մոլդովայի նախագահՎլադիմիր Վորոնինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնովը: Նրանց կմիանան նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նախագահներ Սերգեյ Բագապշն ու Էդուարդ Կոկոյտին: Մրցմանը մասնակցում էին նաեւ նրանց ներկայացրած ձիերը: Հայաստանից մասնակցում էր «Մեշուղան», իսկ Ադրբեջանից՝ «Պոետը»:
Թեմա
Տեղադրություն



















