Ուղղաթիռի վթարային վայրէջքի ժամանակ Կամչատկայում դեկտեմբերի 29-ին մեկ մարդ զոհվել, երկուսը վիրավորվել են։
«Վեստիի» հաղորդմամբ դեպքի վայր է ժամանել փրկարարական մեկ այլ ուղղաթիռ՝ բժիշկներով եւ մասնագետներով, ովքեր կպարզեն վթարի պատճառը։
Ուղղաթիռը, որում անձնակազմի երեք անդամ է եղել, առեւտրային չվերթ էր կատարում Անագվայ եւ Տիգիլ գյուղերի միջեւ։ Ուղղաթիռը 2 տոննա պարեն էր տեղափոխում թերակղզու ամենախիտ բնակեցված մասերից մեկը։ Վթարային վայրէջքը կատարվել է թռիչքից րոպեներ անց։




























