«Բանանցի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հույս է հայտնել, որ մինչեւ Եվրալիգայի որակավորման առաջին փուլի մեկնարկը , որը կկայանա հուլիսի 2-ին, իր սաների վարպետությունը կհղկվի։ Իսկ բոսնիացիների հետ պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 9-ին։ «Անկեղծ ասած մեր հակառակորդին ընդհանրապես ծանոթ չենք։ Իհարկե Հայաստանի հավաքականը հանդիպել է բոսնիացիներին, բայց դա բոլորովին այլ մակարդակ է։ Մենք կաշխատենք ուսումնասիրել մրցակցին և ամեն ինչ իմանալ նրա մասին Պետք է տրամադրվել միայն հաղթանակի։ Հուսով եմ, որ այդ խաղերից առաջ կուժեղացնենք մեր թիմը ու հիմք կստեղծենք լավ հանդես գալու համար», -ասել է Գյուլբուդաղյանցը։