Դեկտեմբերի 26-ի գիշերը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Բաթումի «Ինտուրիստ» հյուրանոցի առջեւ հարվածել է մարդատար մի մեքենա, հաղորդում է «Ալիա» թերթը: Վրացական թերթի տվյալներով, մեքենայի վարորդը փորձել է արգելակել, երբ Սահակաշվիլին անցնում էր փողոցը, սակայն չի հասցրել: Վարորդին, իբր, տարել է նախագահի թիկնազորը: Պարբերականը հայտնում է նաեւ, որ տեղեկացնողը պատահաբար է դարձել միջադեպի ականատեսը: Սահակաշվիլիին հասցված վնասի մասին «Ալիան» չի հաղորդում:
Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն կտրուկ հերքել է այդ փաստը՝ ասելով. «Դեկտեմբերի 28-ին Վրաստանի նախագահը Աջարիայում հեռուստախցիկների առջեւ տեղացի գյուղացիների հետ մանդարին էր բեռնում»:




























