Հուլիսի 30-ին, ժամը 12.55-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները 49-ամյա Կամո Շ.-ին պատկանող բնակարանից, օժանդակ շինությունից եւ հողամասից հայտնաբերել են 19 կգ 400 գ կանեփի 24 բույս, մարիխուանա  թմրամիջոցի նմանվող 7,1 գ չորացված զանգված, «Դիազեպամ»-ի 26 դեղահաբ, 16 մմ տրամաչափի  որսորդական հրացանի 1 փամփուշտ եւ 1 դաշույն:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Ձեռնարկվում են միջոցառումներ Կամո Շ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: