Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրել է երկրում, որպես նոր պատժամիջոց, տնային կալանք մտցնելու մասին օրինագիծ։ Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը հաղորդում է, որ ոչ ծանր հանցագործություն կատարած անձինք այսուհետ կդատապարտվեն հիմնականում 2 ամսից մինչեւ 4 տարի տնային կալանքի։ Իսկ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների ժամանակ, տնային կալանքը կարող է միայն լրացուցիչ պատժամիջոց լինել։

Նշենք, որ օրինագիծը դեկտեմբերի 16-ին հաստատել է Պետդուման, իսկ դեկտեմբերի 25-ին Դաշնային խորհուրդը։ Օրենքը ուժի մեջ կմտնի 2010 թվականի հունվարի 10-ից։