113 տարեկան հասակում մահացել է ամենատարեց տղամարդը:

Հենրիի Էլինգեմը՝ Առաջին աշխարհամարտի վերջին զինվորներից մեկը, ծնվել էր 1896 թվականին: Հունիսին նա դարձել էր ամենատարեց տղամարդը, երբ 113 տարեկան հասակում մահացել էր Թոմոձի Թանաբեն:

Էլինգեմը տեսել է երեք դար, վեց միապետ, եւ իրենից հետո թողել է 5 թոռ, 12 ծոռ, 14 թոռան թոռ եւ 1 թոռան ծոռ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը գովասանքի խոքեր է ասել զինվորական հերոսի մասին՝ նշելով, որ «նա ուժեղ բնավորություն ուներ»: «Ես բախտ եմ ունեցել հանդիպել Հենրիին բազմաթիվ անգամներ: Նա հանճարեղ մարդ էր, հանճարեղ մարդկանց սերնդի վառ ներկայացուցիչ»,- ասել է Գորդոնը, իսկ թագաժառանգ Չարլզն իր գրքում Հենրի Էլինգեմին բնորոշել է որպես ազգային հարստություն:

Էլինգեմը 1915թ. ծառայության է անցել Թագավորական նավատորմում, իսկ 1918թ. Մասնակցել է Թագավորական ռազմաօդային ուժերի հիմնադրմանը:

Այժմ Բրիտանիայի ամենատարեց մարդը Հարրի Պաչեմն է, որն անցած ամիս դարձավ 111 տարեկան: Պաչեմը նույնպես մասնակցել է Առաջին աշխարհամարտին: