Օգոստոսի 1-ին, ժամը 04.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ բազմաթիվ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 45-ամյա Արթուր Վ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ գիշերը Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցում, վիճաբանության ժամանակ, հարբած վիճակում նրան ձեռքերով եւ փայտով վնասվածքները պատճառել է ոմն Էրիկ:

Առավոտյան  պարզվել է, որ ոմն Էրիկը 36-ամյա Էրիկ Ս.-ն է:

Արթուր Վ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր, կատարվում է հետաքննություն: