Օգոստոսի 2-ին, ժամը 09.20-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Տիտոգրադյան փողոցից՝ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 53-ամյա Ռուբեն Հ.-ին եւ 50-ամյա Աշոտ Հ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի 4 անիվ, էլեկտրական մարտկոց եւ այլ պահեստամասեր:
Պարզվել է, որ նրանք գիշերը Հալաբյան փողոցի թիվ 25 շենքի հետնամասից «ՎԱԶ-2121» մակնիշի մի ավտոմեքենա են փախցրել, որը Նուբարաշենի այգեգործական ընկերության տարածքում ապամոնտաժել են եւ գողացել նշված պահեստամասերը:
Գողոնն առգրավված է, կատարվում է հետաքննություն:


























