Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի խնդիրը կայանում է նրանում, որ բացարձակապես անհասկանալի է, թե ով պետք է իրականացնի քննարկվող մադրիդյան սկզբունքները` դրանց ընդունվելու դեպքում: Այս մասին NEWS.am-ի թղթկաից հետ զրույցում նշել է Քաղաքական ու ռազմական վերլուծությունների ինստիտռւտի ազգամիջյան հրաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը:
«Ես անձամբ ծանոթ եմ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, եւ դժվարությամբ եմ պատկերացնում, որ նա հրաման տա Աղդամի շրջանից զորքերի դուրս բերման վերաբերյալ: Իհարկե, ամեն ինչ հնարավոր է, եւ ես ինչ-որ բան չեմ հասկանում, իսկ Օհանյանի խաղաղասիրությունը կարող է հսկայական լինել, բայց բոլոր դեպքերում, ես դժվարությամբ եմ պատկերացնում, որ նա նման հրաման կտա»,- ընդգծել է նա:




























