Օգոստոսի 6-ին, ժամը 19.54-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերել են 79-ամյա Նադեժդա Աբազյանի դին: