Իրաք-Թուրքիա սահմանակետում թուրք իրավապահներին են հանձնվել PKK (Քրդական բանվորական կուսակցություն) անդամները։ Թուրքական Haber7 կայքէջի փոխանցմամբ՝ թուրքական ժանդարմերիան արդեն սկսել է հանձնվածների հարցաքննությունը։
Թուրքական մամուլի տվյալներով՝ միայն 2009 թվականին քրդական PKK-ից հանձնվել է թուրք իրավապահներին մոտ 400 հոգի, սակայն PKK-ի ռազմական թեւերից մեկում 800 հոգով ավելացել են քուրդ զինյալները։




























