«Թեեւ ԱՊՀ-ն թաղում են նրա ստեղծման օրիս ի վեր, այնուամենայնիվ այն մի քանի կարեւոր հարցեր կարողացել է լուծել»,- մեկնաբանելով ԱՊՀ ղեկավարների գագաթաժողովի ձեւաչափը, NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշել է Քաղաքական ու ռազմական վերլուծությունների ինստիտռւտի ազգամիջյան հրաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքով, այդ լուծված խնդիրների շարքում են միջուկային զենքի չտարածման, ինչպես նաեւ սահմանները ճանաչելու հարցերը: «Հայաստանի ու Ադրբեջանի, Վրաստանի ու Ռուսաստանի դեպքերում դա այնքան էլ չի աշխատել, բայց այլ դեպքերում այն ստացվել է, մասնավորապես „դժվար սահմանները“ Կենտրոնական Ասիայում, ռուս-ուկրաինական սահմանների դելիմիտիզացիան»,- ընդգծել է Մարկեդոնովը:

Նա նաեւ հավելել է, որ ԱՊՀ երկրների միջեւ գոյություն ունեցող առանց վիզային ռեժիմը նույնպես ԱՊՀ արժանիքներից է: «Կան բացառություններ, բայց ընդհանուր առմամբ, դրան պետք է դրական առումով նայել: Նման խնդիրները „խորհրդային“-ից „հետխորհրդային“ անցման ընթացքում, ԱՊՀ-ն լուծել է»,-նշել է քաղաքագետն ու հավելել, որ որոշ դեպքերում ԱՊՀ-ն այնքան էլ արդյունավետ չի եղել, որպես քաղաքակակիրթ բաժանման գործիք: «ԱՊՀ-ի համար պետք են այլ խնդիրներ»,- ընդգծել է նա, առանց հստակեցնելու, թե խոսքն ինչի մասին է: