Հունվարի 5-ին թուրքական Բուրսա քաղաքում սկսվում է շախմատի աշխարհի թիմային առաջնությունը՝ 10 հավաքականների միջեւ: Առաջնությանը մասնակցելու է նաեւ Հայաստանի հավաքականը:

Հայաստանն առաջնությանը ներկայանալու է Լեւոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Արման Փաշիկյան, Տիգրան Պետրոսյան, Տիգրան Քոթանջյան կազմով:
Առաջնության առաջին տուրում մեր ընտրանին հանդիպելու է Ադրբեջանի բավական ուժեղ հավաքականի հետ:

Իրար հետ կհանդիպեն նաեւ Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների, Հնդկաստանի եւ Հունաստանի, Ռուսաստանի եւ Բրազիլիայի, Եգիպտոսի եւ Իսրայելի ընտրանիները: Սպասվում է, որ մրցակցությունը բավական թեժ է լինելու: Առաջնությունը կտեւի մինչեւ հունվարի 13-ը: