Oգոստոսի 13-ին ոստիկանության Գյումրիի բաժնում  հաղորդում էր ստացվել, որ Գյումրի քաղաքի բնակիչ, 30-ամյա,  նախկինում դատված  Համլետ Պ.-ն  ծեծի է ենթարկել կնոջը` 27-ամյա Անժելա Հ.-ին:

Հետաքննության ընթացքում  Համլետ Պ.-ի մայրը` 58-ամյա Կարինե Պ.-ն, բացատրություն է տվել, որ որդին թմրամոլ է, իրենց տան բակում աճեցնում է կանեփի բուսատեսակ, որից պատրաստում է թմրամիջոց եւ օգտագործում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե զննությամբ նրա տան բակում հայտնաբերվել   է կանեփի   9 ցողուն` 5.310 գ ընդհանուր կշռով, իսկ տանը կից ավտոտնակից Կարինե Պ.-ն ներկայացրել է 21 գ կշռով չորացված կանաչավուն կանեփանման զանգված եւ հայտնել, որ այն պատրաստել է որդին` իր օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: