Օգոստոսի 13-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Անիի բաժնի  ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Շիրակավան գյուղին հարակից ջրամբարի մոտից բերման են ենթարկել 49-ամյա, նախկինում դատված Արտյոմ Մ.-ին, որի մոտ հայտնաբերվել է 3 գ չորացված, մանրացված կանաչավուն կանեփանման զանգված:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Արտյոմ Մ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփի խոտաբույս է, որը հավաքել է ջրամբարի մոտից` իր օգտագործման համար:

Նշանակվել է փորձաքննություն, կատարվում է հետաքննություն: