Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության 2012 թվականի աշխատանքային ծրագրի հ. 67 («Նախադպրոցական ուսումնական հաստատությունների, այսուհետ մանկապարտեզների, սննդամթերքի որակի եւ տեսականու նկատմամբ վերահսկողություն»), հ 74 («Երեխաների ամառային կոփիչ միջոցառումների վերահսկում» եւ հ.77 (երեխաների կարգացույցի (ռեժիմի) պահպանման վերահսկում) կետերի համաձայն մի շարք մանկապարտեզներում կատարվել են ուսումնասիրություններ եւ  երեխա-թվի հաշվառում:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով Շենգավիթ վարչական շրջանի թիվ 136 մանկապարտեզի տնօրեն Կարինե Ջանոյանը ստացել է խիստ նկատողություն, 137 մանկապարտեզի տնօրեն Մելանյա Աբրահամյանը` նկատողություն, իսկ թիվ 143 մակապարտեզի տնօրեն Մարինե Հարությունյանն ազատվել է աշխատանքից:

Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով Էրեբունի վարչական շրջանի թիվ 65 մանկապարտեզի տնօրեն Զարուհի Սաֆարյանը եւ թիվ 67 մանկապարտեզի տնօրենի ժ/պ Կարինե Ապերյանը ստացել են նկատողություն:

Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով աշխատանքից ազատվել է Կենտրոն վարչական շրջանի թիվ 15 մանկապարտեզի տնօրեն Քրիստինե Հունանյանը: