2010 թվականի հունվարի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 53 պատահար, ինչի հետեւանքով 6 մարդ զոհվել է, 60-ը ստացել մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, ոստիկանությունը կոչ է արել երկրի քաղաքացիներին ամանորին ավելի զգոն լինել սեփական շարժական եւ անշարժ գույքի նկատմամբ, եւ բնակարաններն ու օժանդակ կառույցները ապահովել անվտանգության համակարգերով: Ոստիկանության կայքում հաղորդագրություն է զետեղվել, որով կոչ է արվում ուշադիր լինել շրջակայքում կասկածելի անձանց հայտնվելու պարագայում եւ անհրաժեշտության դեպքում դիմել դիմել ոստիկանություն։ Նշվում է, որ հատկապես նախամանորյա ժամանակահատվածում ակտիվանում են գողության, մասնավորապես՝ անասնագողության դեպքերը։ «Հարգելի հայրենակիցներ, գողության դեպքերից զերծ մնալու համար կրկին կոչ ենք անում լինել ուշադիր ու շրջահայաց եւ ակտիվորեն ներգրավվել կանխարգելիչ միջոցառումներին»,- նշել են ոստիկանները: