Սյունիքի հովիտներում եւ Արարատյան դաշտում ձեւավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում օգոստոսի 15-ից 18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 19-ին շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին հարավային` 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 15-ից 17-ին էապես չի փոխվի, 18-ից 19-ին կնվազի 3-5 աստիճանով:

Երեւանում օգոստոսի 15-ից 18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 19-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: