Այսօր, ժամը 8-ի սահմաններում Մախաչկալայի (Դաղստան) առանձին ճանապարհա-պարեկային գումարտակի բազա է փորձել ներխուժել մի մահապարտ՝ «Նիվա» մեքենայով: Նա կանգնեցվել է անցակետի մոտ, երբ բազայում առավոտյան շարային ստուգում էր անցկացվում: Մեքենայի մոտով այդ պահին անցել է ոստիկանական ՈՒԱԶ մեքենան, եւ մահապարտը, հասկանալով, որ չի կարող մտնել բազայի տարածք, գործի է դրել պայթուցիկ սարքը: Արդյունքում զոհվել են ոստիկանության 6 աշխատակիցներ, եւս 10-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

Փաստի առթիվ քր.գործ է հարուցվել ՌԴ քր.օր-ի 317 (Իրավապահ մարմնի աշխատակցի վրա հարձակում) եւ 222 (Զենք-զինամթեքր ապօրինի շրջանառություն) հոդվածներվ:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարել է ՆԳ նախարար Ռաշիդ Նուրգալիեւին խստացնել անվտանգության միջոցառումները եւ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել տուժածներին ու զոհվածների ընտանիքներին: Ինչպես հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան, չորեքշաբթի կայացել է նախագահի եւ ՆԳ նախարարի հեռախոսազրույցը, որի ընթացքում Նուրգալիեւը մանրամասն զեկուցել է Մախաչկալայում կատարվածի մասին: