Օգոստոսի 14-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից իրենց  վարչական տարածքներից հավաքվել եւ այրելով  ոչնչացվել է ընդհանուր առմամբ  5 հազար 675 կգ 832 գրամ կանեփի բույսի կանաչ զանգված:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ գործողությունն իրականացվել է «Կանեփ-կակաչ-2012» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում: