Եվրամիության նախագահությունը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի մոսկովյան հանդիպումը, որը տեղի է ունեցել հուլիսի 17-ին եւ որի ժամանակ կողմերը համաձայնել են շարունակել ջանքերի գործադրումը ԼՂ խնդրի կարգավորման գործում: Այս մասին ասված է ԼՂ հակամարտության վերաբերյալ, Եվրամիությունում նախագահող երկիր Շվեդիայի կողմից տարածած հայտարարության մեջ: Այն տարածվեր է ՌԴ մայրաքաղաքում տեղի ունեցած նախագահների հանդիպումից հետո:

«ԵՄ նախագահությունը գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը եւ պատրաստ է նրանց ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել»,- ընդգծված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մոսկովյան հանդիպումը թվով 7-րդն էր եւ թեեւ համանախագահները նշել են, որ այնտեղ ոչ առաջընթաց է արձանագրվել, ոչ` հետընթաց, այնուամենայնիվ, այդ հանդիպումների ժամանակ քննարկվել են լայն շրջանակի հարցեր, որոնք մոտեցնում են խաղաղ կարգավորումը: