Թբիլիսիի Օրթաչալա թաղամասում փլուզվել է 9 հարկանի շենք։ Նախնական տվյալներով, փլատակներում մնացել են չորս աշխատող։

КАВКАЗ-ПРЕСС-ը հաղորդում է, որ Թբիլիսիի քաղաքապետարանի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Թեմուր Գեորգաձեն ասել է, թե արդեն փրկարարների եւ հրշեջների չորս խումբ է մեկնել դեպքի վայր։ Սկսվել են փրկարարական աշխատանքներ։

Գեորգաձեի տվյալներով, փլված շենքը նախկինում պատկանել է Վրաստանի պաշտպանության, այնուհետ՝ արդարադատության նախարարությանը։