Վրաստանի փրկարար ծառայության ներկայացուցիչները Թբիլիսիում փլուզված շենքի փլատակներից ներկա դրությամբ երկու աշխատակիցների դիակ են դուրս բերել։
«GHN» գործակալության տվյալներով, փլատակների տակ դեռեւս երկու մարդ է մնում։ Փրկարարները ջանում են նրանց եւս հանել փլատակների տակից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այսօր տեղական ժամանակով 13։00-ին Թբիլիսիում 9 հարկանի մի շենք է փլուզվել, որը նախկինում գտնվելիս է եղել պաշտպանության նախարարության ենթակայության ներքո, իսկ այժմ հանձնվել է արդարադատության նախարարությանը։ Միջադեպի ժամանակ շենքում շինարարական աշխատանքներ են կատարվել։ Աշխատանքներն իրականացրել է մրցույթը շահած «Ալիզի» ընկերությունը։




























