Երեւանում ավարտվել է «Ոսկե ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնը:
Ըստ կինոփառատոնի պաշտոնական կայքի, միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակին է արժանացել վրացի ռեժիսոր Գեորգի Օվաշվիլիին"Մյուս ափը" ֆիլմիհամար: Հատուկ մրցանակի «Արծաթե ծիրան»-ին՝ է արժանացել լեհ ռեժիսոր Միխալ Ռոսային «Քերծվածք» ֆիլմի համար, ժյուրիի նախագահի հատուկ մրցանակին` Օզջան Ալփերին «Աշուն» ֆիլմի համար:
Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթում հաղթող է ճանաչվել ու «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակին արժանացել դանիացի ռեժիսոր Անդերս Օսթերգորդին «Բիրմացի վիջեյը. ռեպորտաժ փակ երկրից» ֆիլմի համար, «Արծաթե ծիրանի»` Սերգեյ Բուկովսկուն «Ողջերը» ֆիլմի համար, ժյուրիի հատուկ մրցանակը տրվել է հնդկուհի Ֆայզա Ահմադ Խանին «Մալեգաոնի գերմարդիկ» ֆիլմի համար:
Հայկական համայնապատկեր մրցույթում «Ոսկե Ծիրան» գլխավոր մրցանակը տրվել է Արկա Մանուկյանին «Սիրով եւ երախտագիտությամբ» ֆիլմի համար, ժյուրիի դիպլոմներ են տրվել Լեւոն Քալանթարին «Կովկասի ազգականուհին» ֆիլմի համար եւ Ֆրեդերիկ Բալեգջյանին «Մեր աշխարհը» ֆիլմի համար:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» միջազգային 6-րդ կինոփառատոնը մեկնարկել էր հուլիսի 12-ին: Կինոփառատոնին ներկայացված է եղել 110 ֆիլմեր 40 երկրներից, 50-ից ավելի հայկական ֆիլմեր:



















