Ադրբեջանական «1News.az»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արազ Ալիզադեն հայտարարել է, թե ղարաբաղյան խնդրի լուծման միակ բանաձեւն այն բանաձեւն է, որը ժամանակին կիրառել է խորվաթ առաջնորդ Ֆրանյո Թուջմանը Սերբիայի դեմ: «Ղարաբաղյան կարգավորման այլ տարբերակ ես չեմ տեսնում»,- ասել է Արազ Ալիզադեն եւ հավելել. «Այսօր ոչ ոք Խորվաթիային ոչնչում չի մեղադրում, նրան ընդունում են ՆԱՏՕ, Խորվաթիան նաեւ ԵՄ-ին անդամագրվելու թեկնածու է: Խորվաթական տարբերակը կիրառելու համար մեզ հարկավոր է պրոֆեսիոնալ բանակ, ահա թե ինչով մենք պետք է զբաղվենք»: Ադրբեջանցին նույնիսկ հայտարարել է, թե որոշ երկրներ կաղմկեն, հետո կհանգստանան: «Չէ՞ որ մենք երկրի ներսում ենք ռազմական գործողություն իրականացնում: Այդ իսկ պատճառով այնտեղ չպետք է խաղաղարարներ հայտնվեն»,- ասել է նա:
Պատմություն
Տեղադրություն



















