Իսրայելի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Դրոր Կաշտանը տուգանվել է Դավիթ Բեն-Հուրիոնի միջազգային օդանավակայանի մաքսային ծառայության աշխատակիցների կողմից, հայտնում է REGNUM-ը։ Իսրայելի հավաքականի մարզիչը ձերբակալվել է չհայտարարագրված ապրանքների պատճառով։ Նրա ուղեբեռում մի քանի հազար դոլար արժողությամբ թանկարժեք ալկոհոլային խմիչք եւ սիգարներ են հայտնաբերվել։
Դեպքի առնչությամբ քրեական գործ չի հարուցվել։



























