Դեկտեմբերի 31-ին, ժամը 08.40-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի զննման գոտում իրար են ծեծել օդանավակայանի աշխատակիցներն ու ուղեւորները:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողները նշված տեղից բերման են ենթարկել Երեւան-Սոչի չվերթի ուղեւորներ, 1982 թ. ծնված Արտակ Գ.-ին, 1980 թ. ծնված Էդգար Հ.-ին եւ օդանավակայանի աշխատակից, հերթափոխի պետի տեղակալ, 1977 թ. ծնված Միքայել Ղ.-ին:
Պարզվել է, որ վիճաբանությունը եղել է նրանց միջեւ, այդ ընթացքում կողմերը հարվածել ու հայհոյել են իրար: Վիճաբանությանն ու քաշքշուկին մասնակցել են նաեւ օդանավակայանի սպասարկող անձնակազմի 8 աշխատակիցներ:
Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության տրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:




























