Օգոստոսի 24-ին, ժամը 10.55-ին, ոստիկանության ծառայողները Մարմարաշեն գյուղի բնակիչ Գրիգոր Ե.-ի տնամերձ հողամասից հայտնաբերել են ապօրինի աճեցված 1 կգ 800 գ կանեփի բույսի կանաչ զանգված եւ 3 կգ 900 գ կիսաչոր զանգված:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե տանտերը հայտարարել է, որ այդ զանգվածներն աճեցրել է իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























