Հայաստանի և Ղազախստանի միջև 20-ամյա դիվանագիտական հարաբերությունների հաստատման   առթիվ Երեւանում  կայանալիք տոնակատարությունների  շրջանակներում օգոստոսի 27-31-ը  կանցկացվեն նաեւ Ղազախստանի կինոյի օրեր: ՀՀ-ում  Ղազախստանի  Հանրապետության դեսպանատան, «Ղազախֆիլմի» եւ  Հայաստանի ազգային կինոկենտրոնի  կողմից անցկացվող այս միջոցառնան ընթացքում հայ հանդիսատեսին կներկայացվեն  ղազախ ռեժիսորների հինգ լավագույն ֆիլմերը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամլո ծառայությունից հայտնում են, որ Ղազախական կինոյի օրերը կմեկնարկեն օգոստոսի 27-ին. «Մոսկվա» կինոթատրոնում` «Քոչվորները»    («Кочевник») ֆիլմի ցուցադրմամաբ, որը  ղազախ հանդիսատեսի   ամենասիրված ֆիլմերից է: Ղազախա-ամերիկա-ռուսական   համատեղ արտադրության ֆիլմում նկարահանվել են հոլիվուդյան մի շարք դերասաններ: Ֆիլմը  նկարահանված է Իլյա Եսենբերլինի «Кочевник»  ստեղծագործության երկրորդ գրքի  հիման վրա: Մանսուր տղային վիճակված է դառնալ մեծ ռազմիկ, միավորել   սփռված ղազախական   ցեղերին և Ղազախստանի տափաստաններից հավերժ  վտարել  джунгарскую հորդան: Այն լի է իսկական սիրո և  անձնուրաց բարեկամության, հավատարմության  քնարականությամբ: Ֆիլմը հիմնված է իրական պատմական փաստերի վրա , որոնք տեղի են ունեցել  18-րդ դարում Աբիլայ  Խանի  ժամանակ:

Երեւանում կցուցադրվեն նաեւ`  «Небо моего детства» («Իմ մանկության երկինքը»), «Жеруйык» («Земля обетованная»), “Ով եք Դուք Պարոն  Կա”  («Кто вы, господин Ка?»), `«Жаужурек – Мынбала» (Тысяча храбрых ребят) ֆիլմերը: