Ամերիկյան հետախույզ-ինքնաթիռը, որ ԱՄՆ-ում օգտագործվում է սուզանավերին հետեւելու համար, հունվարի 8-ին, առանց համապատասխան թույլտվության, երկու անգամ հատել է Վենեսուելայի սահմանը։ Այդ մասին, ինչպես հայտնում է AFP-ն, հայտարարել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը։ Չավեսի խոսքով, ամերիկյան հետախույզ-ինքնաթիռը, որ թռչում էր նիդեռլանադական կղզիների կողմից, շուրջ 30 րոպե գտնվել է վենեսուելական երկնքում, ինչից հետո ուղղություն է վերցրել նիդեռլանդական Կյուրասաո կղզի։
Վենեսուելայի նախագահի կարծիքով, այդ երկրները «առիթ են փնտրում Վենեսուելայի վրա հարձակվելու համար»։
ԱՄՆ իշխանություններն այսօր հերքել են այն լուրը, թե Վենեսուելայի օդային տարածք ինքնաթիռ է ներխուժել։




























