Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհի 1-ին կմ-ում օգոստոսի 25-ի ուշ երեկոյան ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Ինչպես հայտնում են ԱԻ նախարարությունից, դեռևս չպարզված հանգամանքներում, ՎԱԶ 2121 մակնիշի 67ՏՏ607 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1960 թ ծնված Հապետնյակ Պողոսյան) բախվել է հենասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ 1990 թ. ծնված Սեդրակ Պողոսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Ապարան քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Տեղադրություն




























