Փրկարարներն այսօր առավոտյան տեղեկություն են ստացել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի 6-րդ փողոցի 10-րդ տան բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում են ԱԻ նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Իրավապահների ներկայությամբ փրկարարաները բացել են դուռը: Խոհանոցի հատակին հայտնաբերվել է մոտ 60 տարեկան Մ. Բարյանի դին: