Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում  օգոստոսի 25-ի երեկոյան ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Ինչպես հայտնում են ԱԻ նախարարությունից, դեռեւս չպարզված հանգամանքներում «ՄԱԶ» մակնիշի  61 ԼՕ 574 պետահամարնիշի կցորդիչով ավտամեքենան (վարորդ` 1957թ. ծնված Մանուկ Առաքելյան) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել նախկին կաթսայատան պատին,  ինչի հետեւանքով Մ. Առաքելյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը բավարար են գնահատել: