Հունվարի 9-ին տեղի ունեցավ Հայաստանի Զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանման Աֆղանստան խաղաղապահ առաքելության մեկնելուն նվիրված հանդիսավոր արարողությունը: Նշենք, որ մոտ օրերս 40 հայ խաղաղապահներ մեկնելու են Գերմանիա 4-շաբաթյա վարժանքների, որից հետո կես տարով կմեկնեն Աֆղանստան:

Հայկական ստորաբաժանումը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության ներքո՝ գերմանական զորախմբի կազմում տեղակայվելու է Քունդուզի շրջանում: Հայկական զորախմբի հիմնական առաքելությունը լինելու է գերմանական ուժերի հետ համատեղ Քունդուզի օդանավակայանի անվտանգության ապահովումը:

Նշենք, որ հայ խաղաղապահների վորորդների խումբը (10 հոգի) վարժանք անցնելու նպատակով Գերմանիա կմեկնի հունվարի 10-ին, իսկ խաղաղապահների հիմնական կազմը (30 հոգի)` հունվարի 17-ին: