Օգոստոսի 27-ին, ժամը 17.25-ին տեղեկություն ստացվեց, որ Ջրաշեն 2-րդ փողոց 14-րդ տան բնակիչ` 2-ամյա Սամո Ուզումյան ժավել է խմել եւ թունավորումով տեղափոխվել Մուրացան բկ: բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Երեւանում այսօր` օգոստոսի 27-ին, գրանցվել է եսւ մեկ թւոնավորման դեպք: Ժամը 16.17-ին ահազանգ է ստացվել,որ Դավթաշեն 1-ին փողոցի 6-րդ շենքի 39-րդ բնակարանի բնակիչ` 19-ամյա Սյուզաննա Տոնոյանը կենցաղային քիմիական նյութից (դիխլոֆոս) թունավորումով տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: