ԱՄՆ ոստիկանությունը մտադիր է ոչ կանխամտածված սպանության մեղադրանք առաջադրել աշխարհահռչակ երգիչ Մայքլ Ջեքսոնին բուժող երկու բժիշկներին՝ Կոնրադ Մյուրեյին եւ Առնոլդ Քլեյնին, նշում է բրիտանական «Մեյլ օն սանդի» պարբերականը, հղում անելով երգչի կենսագիր Իեն Հալպերինին: Միաժամանակ թերթը հայտնում է, որ եւս մեկի դեմ կարող է մեղադրանք առաջադրվել: Հալպերինի խոսքերով, Կալիոֆորնիայի ոստիկանության իր աղբյուրներն իրեն հայտնել են, որ ոստիկանությունը հետաքննության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձնում երգչի բնակարանում հայտնաբերված «Պրոպոֆոլ» ցավազրկող դեղին:
«Իմ աղբյուրներն ինձ հայտնել են, որ չկանխամտածված սպանության մեղադրանքը կապված է „Պրոպոֆոլի“ տնային պայմաններում օգտագործման հնարավորության հետ»,- ասել է Հալպերինը:



















