NEWS.am-ի տեղեկություններով օրերս աշխատանքից ազատվել է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի եղբայր Մուշեղ Օհանյանը: Վերջինս Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի պետն էր:

Նա թոշակի անցնելու պատճառով  ազատման  դիմում է գրել:

Նշենք, որ Վլադիմիր Գասպարյանի ոստիկանության պետ նշանակվելուց հետո Մուշեղ Օհանյանը Նոր Նորքի բաժնից տեղափոխվեց Մեծամոր: