ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը հունվարի 9-ին կայացած համագումարի արդյունքում վերընտրվել է կուսակցության ատենապետի պաշտոնում:

ՍԴՀԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ՍԴՀԿ-ն 9 հոգանոց նոր վարչություն է ընտրել, որն էլ ատենապետի պաշտոնում հաստատել է Լյուդմիլա Սարգսյանի թեկնածությունը:

Նշենք, որ ՍԴՀԿ համագումարն ընթացավ կուսակցության պառակտման ֆոնին:

Հիշեցնենք, որ ՍԴՀԿ մի խումբ անդամներ՝ Վահան Շիրխանյանի եւ ՍԴՀԿ ատենապետ Սեդրակ ԱՃեմյանի ղեկավարությամբ, արտահերթ, փակ գաղտնի համագումար էին անցկացրել եւ Լյուդմիլա Սարգսյանին հեռացրել կուսակցությունից: Վերջինս շիրխանյանական թեւին մեղադրում է իշխանությունների խամաճիկը լինելու մեջ: