Օգոստոսի 28-ին, ժամը 14.20-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոմիտասի պողոտայի թիվ 50 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օգոստոսի 28-ին, ժամը 15.35-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Ծաղկաձոր քաղաքի Չարենցի փողոցում հարվածել է ճանապարհամերձ սալիկներին եւ շրջվել, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:




























