Թեհրանը մտադիր է փոխհատուցում պահանջել Երկրորդ համաշխարհայինի ժամանակ կրած վնասների համար։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։

Ահմադինեժադի խոսքով, չնայած նրան, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երկիրը հայտնել է իր չեզոքության մասին, բայցեւ գրավվել է. «Ձեր պայքարի ողջ ծանրությունն ընկավ իրանցիների ուսերին, սակայն պատերազմի հաղթանակը դուք այդպես էլ չկիսեցիք Իրանի հետ»,- ասել է նա։ Ինչպես նշել է Ահմադինեժադը, հենց Իրանում է կայացվել Գերմանիայի դեմ ընդհանուր ճակատ ստեղծելու որոշումը, ինչը եւ բերել է նրա դեմ հետագա հաղթանակի։ Նա պահանջել է վնասի չափերը հաշվող կոմիտե ձւավորել. «Խորհրդային Միությունը եւ Բրիտանիան պետք է վճարեն այդ գումարը»,- Իրանի նախագահի խոսքերը փոխանցում է Associated Press –ը։