Օգոստոսի 28-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 63 շենքի մոտից բերման են ենթարկել 49-ամյա Արմեն Կ.-ին, որը օգոստոսի 24-ից հետախուզվում էր գողության փորձի եւ առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օգոստոսի 28-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Լոռու մարզի Յաղդան գյուղում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 34-ամյա Արթուր Ղ.-ին, որը օգոստոսի 17-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Օգոստոսի 28-ին, ժամը 19.00-ին,  ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները   բերման են ենթարկել 46-ամյա Կամո Բ.-ին, որը օգոստոսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի (առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը) եւ 266 հոդվածի 4-րդ մասի (իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը ուսումնադաստիարակչական հաստատությունում, զվարճանքի կամ հանդիսադիր վայրում կամ հաստատությունում)  մեղադրանքով:

Oգոստոսի 28-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Ախուրյանի եւ Վաղարշապատի  բաժնի ծառայողները  Էջմիածին քաղաքից բերման են ենթարկել 25-ամյա Հարություն Պ.-ին, որը օգոստոսի 24-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: